Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քարոզարշավ. օր երկրորդ. նույն սանրի երկու կտորները

Քարոզարշավ. օր երկրորդ. նույն սանրի երկու կտորները
07.03.2017 | 09:25

Գագիկ Ծառուկյանի շրջապատում մարդիկ նեղսրտում են, երբ ասվում է, որ իրենց ու ՀՀԿ-ի արժեհամակարգերը նույնն են, կարճ ասած` երկու ուժերը միևնույն համակարգային մտածողության կրողներն են: Փաստերն ավելի խոսուն են, քան` էմոցիաները: ՀՀԿ-ն ու Ծառուկյանի դաշինքն աշխատում են ժողովրդի թիկունքում. մեկը փակ հանդիպում է անցկացնում, մյուսի շտաբի դռները փակ են լրագրողների համար: Եվ երբ Նաիրա Զոհրաբյանը երեկ ապրիլի 2-ն իշխանափոխության օր էր "նշանակում", դա անում էր Տավուշի մարզի անտեղյակ գյուղացիների համար:

Մեր քաղաքական համակարգում պարադոքսների պակաս չկա: Օրինակ, զարմանում եմ Արթուր Բաղդասարյանի թիմի անսպառ պոպուլիզմի, ժողովրդին քանիցս մոլորեցնելու և նորեն` կույս ձևանալու կարողության վրա: Երեկ Արթուր Բաղդասարյանը ասել է, որ իրենց նախընտրական ծրագրով 30 քայլ են նախատեսել, որ փոխեն Հայաստանը, բերեն բարեկեցության, իրականացնեն իրենց նպատակները: Չնայած` եթե ՀՎԿ առաջնորդի տեղը լինեի, «30» թիվը չէի ասի, որովհետև մարդիկ ակամայից 2008-ի նախագահական ընտրություններն են հիշելու ու «քայլի» փոխարեն` «30 արծաթը», որը կրեդո դարձավ ՀՎԿ դարձած ՕԵԿ-ի համար:


Քաղաքակական դաշտի մյուս պարադոքսն այն է, որ կիսով չափ աղքատ հասարակությունում կոմկուսը խորհրդարանում հայտնվելու շանս չունի, որովհետև չի կարողանում մաքրել իր վրայի «ժանգը» և, անարդարությանը ձեռնոց նետելու փոխարեն, Հայաստանում Մայդան է հորինում և պայքարում է դրա դեմ:


Բայց մեր քաղաքական ուժերի տունը քանդում է ինքնասիրահարվածի ու անսխալականի բարդույթը: Համաժողովրդական շարժումից մի բուռ են դարձել` այնքան, որ Արագածոտնի մարզի հանդիպումներն անցկացնում են տեղական պուճուրիկ գրասենյակներում, բայց խոսում են իրենց դաշինքի, ցուցակի բացառիկության մասին: Խոսքը Կոնգրես-ՀԺԿ-ի մասին է: Բայց` ոչ միայն նրանց մասին: Տավուշցի մի պապիկ երեկ բռնացրել էր Սեյրան Օհանյանին և փորձում էր հասկանալ` ինչո՞ւ նա այսքան ուշ որոշեց միանալ ժողովրդին: Երևի չհասկացավ, որովհետև պարզվեց, որ գեներալը միշտ էլ ժողովրդին միացած է եղել: Մենք ու էդ տավուշցի պապիկն ենք կույր եղել, որ չենք տեսել:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1423

Մեկնաբանություններ